Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Հավատարիմ ամուսինների վարկանիշային աղյուսակը՝ ըստ հորոսկոպի նշանի

LIFE

Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ

Հավատարմության վարկանիշը՝ 2

Եթե խոյը սիրահարվել է, ապա այդ փուլում Ձեր բախտը բերել է, որովհետև նա լինելու է ռոմանտիկ ու սենտիմենտալ։ Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին ու զգացողություններին, ուստի նա կխոստանա այն ամենը, ինչ Դուք կամենում եք։ Սակայն պետք չէ շտապեն։ Խոյը նվաճող է ու իր նպատակին հասնելուց հետո նա կարող է նոր թիրախի անցնել։ Այնուամենայնիվ, հարաբերություններում նա հանդարտ է ու ինքնավստահ։ Նա կդառնա լավ պաշտպան, սիրող ու հավատարիմ ամուսին, հիանալի հայր ու ոչ պակաս հիանալի սիրեկան։ Բայցևայնպես, Խոյին չի կարելի անվանել ամենահավատարիմ նշանը՝ հաշվի առնելով խոյերի սերը նոր զգացողությունների հանդեպ։

Ցուլ. Գլուխը խիստ հազվադեպ է կորցնում ու Կազանովայի դափնիների հետևից չի ընկնում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Ցուլ տղամարդիկ արտաքուստ փակ են լինում, բայց փոխարենը կենդանակերպի այս նշանի տակ ծնվածների մոտ զգացմունքներն անասելի խորն են լինում։ Բացի դրանից, նրանք շատ համառ են ու ամեն գնով հասնում են իրենց նպատակին։ Այդ իսկ պատճառով, եթե Դուք Ցլի աչքերում տեսել եք ցանկություն, ապա իմաացեք, որ նրա համար ցանկություններն ու զգացմունքները նույնն են, ուստի եթե նա տենչում է Ձեզ, նշանակում է նա սիրում է Ձեզ, ու Ձեր բախտը բերել է։ Սիրո մեջ Ցլերը շատ նուրբ ու կրքոտ են, ինչպես նաև ավելորդ հարցերով ծանրաբեռնված չեն։ Եթե Ցուլն ամուսնացել է, նշանակում է նրա ընտրությունը լրիվ գիտակցական է եղել, ու նա ակնկալում է փոխադարձություն և հավատարմություն։ Ուստի Ցլերին կարելի է վստահորեն համարել ամենահավատարիմ ամուսիններ։

Երկվորյակներ. փոփոխականությունն անփոփոխ է

Հավատարմության վարկանիշը՝ 3

Երկվորյակ տղամարդն իսկական գլուխկոտրուկ ու ռեբուս է։ Նրանք, ըստ էության, սառնասիրտ են, ու հարաբերությունների սկզբում նրանց մոտ ակնհայտ է Ձեզ ավելի լավ ճանաչելու ձգտումը։ Սակայն գալիս է մի պահ, երբ Երկվորյակը սկսում է պարփակվել ինքն իր մեջ։ Այդ պահերին նա մանրակրկիտ վերլուծում է ամենը ու եթե հասկանում է, որ հարաբերությունները ձեռնտու և հարմարավետ են, ապա դրանք կշարունակվեն, իսկ եթե ոչ, ապա նա շատ արագ անցնում է նոր թիրախի։ Ուստի, որպես կանոն, նրանք շատ անկայուն են ու հակված են հարաբերություններ խզելուն։ Սա չի նշանակում, որ Երկվորյակի հետ կապնվել չարժի, ամենևին… Ուղղակի պետք է ճանաչել նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ։

Խեցգետին. այդքան հիանալի ու այդքան անհավատարիմ

Հավատարմության վարկանիշը՝ 3

Խեցգետին տղամարդիկ առաջին հայացքից թվում են ամենավստահելի զուգընկերները՝ հավատարիմ, սիրահարված ու ընտանիքի հիանալի հենասյուն։ Սակայն իրականում Խեցգետինները միայն սեփական հարմարավետությանն են ձգտում։ Նրանք կարողանում են արդարացում գտնել ամեն բանի համար, ընդ որում այնպես, որ նա ընդհանրապես մեղավոր չի լինում։ Անգամ եթե նրա սիրած աղջիկը բռնացնի նրան անկողնու մեջ մեկ այլ կնոջ հետ, ապա Խեցգետինը կհորինի 100 պատճառ, որոնց արդյունքում ի վերջո մեղավոր կլինի իրեն բռնացնող աղջիկը։ Նրանք շատ անկանոն են իրենց կապերում, սակայն Խեցգետինների մեջ հանդիպում են նաև այնպիսիք, ովքեր հավատարիմ են լինում դեռ պատանեկությունից ու անգամ այնպիսիք, ովքեր հավատարիմ են 35-ից հետո էլ։

Առյուծ. կենդանիների արքա՞ն

Հավատարմության վարկանիշը՝ 1

Առյուծ տղամարդկանց հաճախ արելի է առանձնացնել ամբոխում արդեն իսկ՝ նրանց արտաքին տեսքով։ Նրանք ամրակազմ են լինում կամ էլ գոնե ձգտում են լինել այդպիսին, լավ են հագնվում, հարդարված են, սիրում են հաճելի բրենդային հագուստ ու նյութապաշտ են։ Բացի դրանից, նրանք սիրում են նվերներ մատուցել։ Առյուծները հորոսկոպի ամենահավատարիմ նշաններից մեկն են։ Առյուծի հետ կարելի է բաժանվել հետևյալ պատճառներով. եթե Դուք Ձեզ ավելի վեր եք դասում նրանից, եթե Դուք սկսում եք գերազանցել նրան կարիերային հաջողություններով, եթե Դուք սկսում եք փորձել կառավարել հարաբերությունները։ Մնացած դեպքերում կարող եք վստահ լինել, որ Առյուծը հավատարիմ ու վստահելի կլինի։

Կույսեր. վստայելի, պրակտիկ, բայց ինչո՞ւ դա չի գնահատվում

Հավատարմության վարկանիշը՝ 1

Կույս տղամարդիկ այդքան էլ պարզունակ չեն։ Նրանք չեն սիրում թատերական բեմականացումներ, ուստի նա մինչև լույս չի պարի Ձեզ հետ, պատուհանի տակ էլ բանաստեղծություններ չի արտասանի։ Կույսերը միշտ վերլուծում են ու ուշադրություն են դարձնում դետալների վրա, նրանք հիշում են, թե ինչ եք հագել ու ինչպես եք վարվել և ինչ եք ասել։ Կույսերի համար սեքսը պարզապես ֆիզիկական կոնտակտ չէ։ Նրանք բավականին զզվող են ու ընտրողական, վախենում են վարակվել ինչ-որ բանով, ուստի պատահական կապերը նրանց մոտ գրեթե բացառված են։ Ուստի չնայած որոշակի ձանձրալիությանը՝ Կույսերը հավատարիմ ամուսիններ են դառնում։

Կշեռք. Վեներայի հովանավորչության ներքո

Հավատարմության գործակիցը՝ 1

Կշեռքներն ազնիվ են, ուշադիր ու կարող են վստահելի ընկեր և զուգընկեր լինել։ Տղամարդ կշեռքները նվաճողներ չեն ու կարող են կոտրվել անգամ կենցաղային հարցերում, երբ իրավիճակը դասավորվում է այնպես, որ նրանք ի զորու չեն կամ էլ չեն հասնում հարմարվել դրան։ Նրանց դուր է գալիս հաճելի բաներ անել, հմայել, խաղալ և ի պատասխան նրանք ակնկալում են գովեստի խոսքեր, խոստովանանք, գովասանք և հիացմունք։ Այս տիպի տղամարդիկ սիրում են կայունությունն ու հավասարակշռությունը, ուստի հազվադեպ են դառնում դավաճանությունների և հարաբերությունների խզման պատճառ, իսկ եթե նա դավաճանի էլ, ապա անպայմանորեն կմատնի ինքն իրեն, քանզի հարմարավետ չի կարողանա ապրել՝ դա իր մեջ պահելով։

Կարիճ. ամենա-ամենա սիրեկա՞ն

Հավատարմության գործակիցը՝ 3

Ընդունված է համարել, որ հենց կարիճներն են լավագույն զուգընկերներն անկողնում։ Կարիճ տղամարդուն պետք չէ հասանելիություն. որքան ավելի քիչ բան լինի հասանելի ու հասկանալի, այնքան մեծ է նրա հետաքրքրվածությունը։ Կարիճն ունի երկու բաղադրիչ՝ հոգի և միս։ Ավելի հաճախ նա կիրառում է երկրորդը, իսկ այ մուտք դեպի նրա հոգին դեռ պետք է վաստակել։ Ու այս երկու բաղկացուցիչները հավերժական կոնֆլիկտի մեջ են, քանի որ հոգին հավատարմություն է ուզում, իսկ մարմինը… Դե ինքներդ էլ գիտեք, թե ուր։ Ուստի կարիճ տղամարդն ամենաանհավատարիմ նշաններից է համարվում, սակայն եթե կարիճն ամուսնանում է, ապա կնոջ բախտը միանշանակորեն բերել է, որովհետև կարիճները պաշտպանում են իրենց ընտանիքն ու տունը՝ ասես ամրոց։

Աղեղնավոր. նա Աֆրիկայում էլ է աղեղնավոր

Հավատարմության գործակիցը՝ 3

Հորոսկոպի այս նշանի անվանումը շատ համահունչ է այն կրողների էության հետ։ Աղեղնավոր տղամարդիկ ցմահ փորձարարներ են, ու էական չէ, թե ինչ նա կհայտնագործի ու կստանա իր փորձարարություններում։ Կարևորը պրոցեսն է, ոչ թե արդյունքը։ Նրանք ուզում են փորձել ամեն ինչ, բայց այդուհանդերձ, աղեղնավորները լինում են երկու տեսակի. առաջիններն ուղղում են իրենց սեքսուալ էներգիան ստեղծարարության վրա, իսկ երկրորդները ոչ մի տեղ էլ չեն ուղղում այն ու դառնում են իսկական դոնժուան։ Ընդ որում, երկրորդների համար սերը զուտ սպորտի, խաղի, արկածի պես մի բան է։ Աղեղնավորներն ամուսնանում են այն ժամանակ, երբ հասկանում են, որ իդեալական զուգընկեր գոյություն չունի, և նա ստիպված է լինելու բավարարվել նրանով, ինչ կա։

Այծեղջյուր. իրական կայունություն

Հավատարմության գործակիցը՝ 1

Այծեղջյուները մեծ դժվարությամբ են սիրահարվում, բայց եթե դա լինում է, նրանց զգացմունքը շատ խորն է լինում։ Նրանք առանձնապես ուժեղ չեն՝ իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում, նրանք ռոմանտիկ չեն, բայ դա ամենևին չի խանգարում նրանց ամուր հարաբերություններ կառուցել։ Եթե այծեղջյուր տղամարդը սիրահարվել է կնոջ, ապա կարելի է լրիվ վստահ լինել, որ նա չի դավաճանի, իսկ ամուսնալուծությունից կհրաժարվի։ Այծեղջուրին պետք չէ գրավել ճոխ հագուստով ու հիասքանչ շպարով, քանզի, որպես կանոն, նրանք պահպանողական հայաքներ ունեն ու գերադասում են դասական հանդերձանք, իսկ պճնանքն ընկալում են, որպես կլոունադա։ Այծեղջյուրները շատ պրակտիկ են ամուսնությունում, խնայող ու աշխատասեր և նույնն էլ պահանջում են իրենց երկրորդ կեսից։

Ջրհոս. ազատությունը մեր ամեն ինչն է

Հավատարմության գործակիցը՝ 3

Ջրհոսները սովոր չեն խնդրել, ուստի եթե դուք ուզում եք հարաբերություններ ջրհոսի հետ, ապա պետք է պատրաստ լինեք առաջին քայլն անելու, ու նա կգա ձեզ ընդառաջ։ Ջրհոսները հաճախ միասեր են, ուստի հավատարիմ են ամուսնությունում։ Ոմանք վստահում են իրենց կեսին ու չեն փորձում վերահսկել նրան և հաճախ գնում են փոխզիջման՝ հարկ եղած դեպքում։ Սակայն, որքան էլ դա պարոդոքսալ հնչի, ջրհոսները շատ հաճախ են ամուսնալուծվում, և դա տեղի է ունենում, որպես կանոն, քանի որ նրանց զույգը սկսում է համարել, որ իր ջրհոս տղամարդն այլոց համար ավելին է անում, քան սեփական ընտանիքի։ Ջրհոսը կարող է լքել, եթե զգա, որ իրեն «կապել» են տանը։ Ընդ որում, նահանջի պլանը նա պլանավորում է շատ երկար ու մանրակրկիտ, իսկ իրականացնում անսպասելիորեն՝ «Լաթերով գնաց հացի ու չվերադարձավ» սցենարով։

Ձկներ. զգայական ու հոգևոր

Հավատարմության գործակիցը՝ 1

Ձուկ տղամարդիկ փափուկ են ու բարի, գիտեն երազել ու կարեկցել։ Սերը նրանց հանդեպ գալիս է դանդաղ ու աննկատ, բայց գնալով ավելի հասունանում ու զարգանում է։ Դա Զոդիակի հենց այն ներկայացուցիչներն են, ովքեր կարող են բանաստեղծություններ արտասանել ու սերենադներ երգել ձեր պատուհանի տակ։ Սակայն ինչպես գիտենք, մեդալը միշտ երկու կողմ ունի։ Երկրորդը կայանում է նրանում, որ վեհ զգացմունքների փոխարեն ձկները հաճախ նախապատվությունը տալիս են զուտ սեքսուալ հաճույքին։ Սակայն ամուսնությունում ձուկ տղամարդիկ ամենանվիրվածներն ու կապնվածներն են և անում են ամեն ինչ ընտանիքի համար։

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding