Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում

SOCIETY

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում «Երևան Ջուր» ընկերության կողմից իրականացվող ջրամատակարարման ծրագրի ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ ընթացիկ տարում կիրականացվի Ավանի 14 փողոցի նրբանցքների և Ավանի 5-րդ փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա ապահովելու անխափան ջրամատակարարում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հա սարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության միջև վերջին տարիներին ձևավորված համագործակցությունն իսկապես հաջողված է, ինչի արդյունքում մայրաքաղաքում կյանքի են կոչվում ջրամատակարարման բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, և կարող ենք վստահաբար ասել, որ ջրամատակարարման ոլորտում կտրուկ դրական աճ ունենք: Որպես կարևոր խնդիր՝ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ջրի կորուստների վերացմանը, որի ուղղությամբ վերջին տարիներին տարբեր վարչական շրջանների մասնավոր տնատիրություններում, որտեղ ջրի մեծ կորուստներ կային, ընկերությունը սկսեց ծրագիր իրականացնել: Ավան վարչական շրջանում ընթացող աշխատանքները ևս դրան են ուղղված և մեծ աշխատանք է կատարվում: Համոզված եմ, որ հետևողական այս քայլերի արդյունքում մի քանի տարի անց մայրաքաղաքում լիարժեք կապահովվի 24-ժամյա որակյալ ջրամատակարարում»,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքների իրականացումը՝ բնակիչները նշել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր, առավել ևս, որ տարիներ շարունակ զրկված են եղել ամենօրյա ջրամատակարարում ունենալուց, իսկ քայքայված խողովակների պատճառով էլ ջուրը հաճախ լցվել է բնակարաններ: 

Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ մարզական օջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և ծրագրի ավարտից հետո կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ լիարժեք մարզումներ իրականացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարին և մյուս պատասխանատուներին մեկ անգամ ևս հանձնարարել է լինել հետևողական քաղաքային տնտեսության տաբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի հանդեպ և աշխատանքների ընթացքում հաշվի առնել բնակիչների դիտարկումներն ու առաջարկները: Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Ավան վարչական շրջանի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Առանձնակի կարևորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակման գործում նրանց առաքելությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նախ և առաջ հենց մանկավարժների սրտացավ աշխատանքի շնորհիվ է ձևավորվում վաղվա հայրենասեր ու հայրենապաշտ քաղաքացին և համոզմունք է հայտնել, որ կրթության ոլորտի նվիրյալներն այսուհետ ևս նույն ջանասիրությամբ կշարունակեն իրենց շնորհակալ գործը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մանկավարժներն էլ իրենց հերթին վստահեցրել են, որ միշտ էլ պատվախնդրորեն են մոտեցել աշխատանքին ու այսուհետ ևս պատվով շարունակելու են իրականացնել իրենց պատասխանատու առաքելությունը:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding