Մեծ Բրիտանիայում բանակում ծառայող կանայք առաջնագծում մարտական առաջադրանք կատարելու իրավունք կստանան
INTERNATIONAL NEWSԲրիտանական բանակի կանանց համար առաջին գծում մարտական առաջադրանք կատարելու արգելքը կհանվի: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Չափազանց կարևոր է, որպեսզի մեր զինված ուժերը մնան համաշխարհային մակարդակի և արտացոլեն այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Այս արգելքը հանելը շատ կարևոր քայլ է»,- ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, մեկնաբանելով առաջին գծում կանանց մարտական առաջադրանք կատարելու արգելքի վերացումը, նշել է, որ ինքը միշտ երազել է, որ զինված ուժերում անձնակազմի բաշխումը տեղի ունենա կարողություններով, այլ ոչ թե այս կամ այն սեռի պատկանելիությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



