Ռուսաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայում
LIFEՌուսաստանից զբոսաշրջիկների տեղափոխող առաջին օդանավը վայրէջք է կատարել թուրքական Անթալիա քաղաքում: Ռուսական «Россия» ավիաընկերության օդանավն ուղիղ չվերթող թուրքական հանգստավայր է տեղափոխել 189 զբոսաշրջիկի, ովքեր վերջին 8 ամսվա ընթացքում առաջին մեծաքանակ ռուսաստանցի հանգստացողներն են Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Չվերթի ժամանումը մեծ ուշադրության է արժանացել թուրքական լրատվամիջոցների շրջանում: Որոշ հեռուստաընկերություններ ուղիղ միացումներ են արել օդանավակայանից, իսկ զբոսաշրջիկներին թուրքական օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով: Անձնագրային ստուգման բաժնի մոտ օդանավակայանի ադմինիստրացիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին նաև կոկտեյլներ է առաջարկել:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards



