Անկարան հույս ունի շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ «Թուրքական հոսք»-ի հարցի շուրջ
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Անկարան լիահույս է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ կշարունակվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Մենք այդ նախագծի հետ կապված որևէ խնդիր չունենք: Հակամարտության ընթացքը որևէ կերպ չի անդրադարձել «Թուրքական հոսք»-ին: Միանշանակ է, որ այդ հարցով բանակցությունները կշարունակվեն, կխոսենք: Շուտով էներգետիկայի նախարարները ևս բանակցություններ կիրականացնեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



