Թուրքիան ցանկանում է վերսկսել բանակցությունները ՌԴ հետ ազատ առևտրի գոտու շուրջ
INTERNATIONAL NEWSԹուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում է վերսկսել բանակցությունները ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Վեց ամիս առաջ մենք շատ դրական կետի վրա էինք: Մենք սկսել էինք բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: Դա շատ բան է նշանակում: Այժմ մենք կշարունակենք նույն կետից, որտեղ կանգ ենք առել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զեյբեքչին` ամփոփելով ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչևի հետ ունեցած հանդիպման արդյունքները: Բանակցությունները տեղի են ունեցել G-20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



