Հենրիխ Մխիթարյան. Երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ տեղը «Բորուսիայում»
SPORTՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում արդjունավետ մեկնարկից հետո հարցազրույց է տվել գերմանական Bild-ին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն արդեն դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հենրիխ, կարող եք բացատրել, թե ի՞նչ տեղի ունեցավ Ձեր հետ: Ձեզ հնարավոր չէ ճանաչել...
Մենք քրտնաջան աշխատանք ենք կատարել:
Իսկ եթե ավելի լուրջ:
Ես վստահ եմ ուժերիս եւ զգում եմ ինձ շրջապատող մարդկանց աջակցությունն ու վստահությունն իմ հանդեպ: Շատ երջանիկ եմ, որ վերջապես գտա իմ տեղը թիմում:
Դուք վերադարձել ե՞ք այն նույն խաղամակարդակին, որը 2013-ին ունեինք «Շախտյորից» ռեկորդային գումարով «Բորուսիա» տեղափոխվելիս:
Չեմ ցանկանում մեծամիտ տպավորություն թողնել, բայց ինձ թվում է, որ կարող եմ խաղալ ավելի լավ:
Ի՞նչ եք ցանկանում ասել:
«Շախտյորում» իմ գլխավոր առաջադրանքը գոլեր խփելն էր, քանի որ բրազիլացի ակումբակիցներս ստեղծում էին գրոհներ եւ վերահսկում խաղը: «Բորուսիայում» ես կարող եմ կառավարել խաղը, խփել գոլեր եւ կատարել գոլային փոխանցումներ: Այստեղ կարող եմ անել ամեն ինչ: Փառք Աստծո, ինձ մոտ դա ստացվում է: Մեծ հույսեր ունեմ, որ կշարունակեմ խաղալ նույն կերպ:
Դուք, իրոք, լավ եք կատարում Ձեր աշխատանքը: Դրա վառ ապացույցը ֆանատների արձագանքն է: Շաբաթ օրը երկրպագուները Ձեզ հոտնկայս ծափահարություններով ճանապարհեցին ստադիոնից:
Ստադիոնում անկրկնելի մթնոլորտ էր, մարմնովս սարսուռ էր անցնում: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ նրանք աջակցում են մեզ: Շատ ուրախ եմ, որ կարողացանք մեր երախտագիտությունը հայտնել 4:0 հաշվով հաղթանակով: