Ճապոնիայում սկսվել են խորհրդարանի վերին պալատի ընտրությունները
INTERNATIONAL NEWSՃապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրությունները կկայանան հուլիսի 10-ին: Երևանյան ժամանակով 02.00-ին բացվել են 32 ընտրատեղամասեր:
Վերին պալատի ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ, վերընտրման հնարավորություն ունի 242 պատգամավոր: Ըստ NHK հեռուստաալիքի տվյալների՝ 121 պատգամավորական մանդատների համար պայքար է մղելու 389 թեկնածու:
Ըստ ավելի վաղ անցկացված հարցման՝ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:
Մարտին Դեմոկրատական կուսակցությունը և Նորարարության կուսակցությունը միավորվել էին նոր Դեմոկրատական-զարգացման կուսակցության մեջ: Կուսակցության կազմում ներգրավվել են 156 օրենսդիրներ, բայց դա բավարար չէր, որպեսզի հաղթեր իշխող կուսակցությանը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



