Աբխազիայի ԿԸՀ ղեկավար. Հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել
INTERNATIONAL NEWSԱբխազիայում նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել՝ բնակչության ցածր ակտիվության պատճառով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է երկրի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան:
«Եթե հանրաքվեն, առայժմ չեն կարող իմանալ արդյունքների մասին, չկայացած ճանաչվի, Հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ երկու տարի անց հնարավոր կլինի նույն հարցով նոր հանրաքվե անցկացնել»,- ասել է նա:
Այսօր անցկացվող հանրաքվեի ժամանակ Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետեւյալ հարցին. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը»:
Ժամը 12:00-ի տվյալներով, հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 0.54%-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



