Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է չորս թուրք զինծառայող, ևս մեկը վիրավոր է:Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, պայթուցիկ սարքը տեղադրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:«Հաքքարի նահանգի Շեմդիլլի շրջանում՝ մայրուղու վրա, զինծառայողներ տեղափոխող զրահապատ մեքենայի ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել: Մեր ընկերներից 4-ը զոհվել են, մեկը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց»,-հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:Շաբաթ առնվազն երկու մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին, երբ քուրդ զինյալներն ավտոմեքենա էին պայթեցրել Մարդինում՝ ռազմական օբյեկտի անցակետի մոտ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



