Բոլոր ժամանակների հնդկական ֆիլմերը
LIFE
9. Թափառաշրջիկը, 1951: Ռեժ. և գլխավոր դերում` Ռաջ Կապուր: Ռաջ Կապուրի թերևս ամենահայտնի ֆիլմերից մեկը, որտեղ հենց ռեժիսորն ինքը մարմնավորեց թափառաշրջիկի կերպարը: 1953-ին ֆիլմը ներկայացված էր Կաննի կինոփառատոնում` հիմնական մրցութային ցուցադրման: Եվ որպես երաժշտական լիամետրաժ ֆիլմ` իհարկե այն լի է գեղեցիկ կատարումներով, որոնցից երկու ամենասիրվածն ու հայտնին ներկայացնում ենք ձեզ:

7. Ալի Բաբայի և 40 ավազակների արկածները, 1979: Ռեժ.` Լատիֆ Ֆայզիեվ, Ումեշ Մեհրա:

6. Զիտա և Գիտա, 1972: Ռեժ.` Ռամեշ Սիպպի:
Հիշո՞ւմ եք երկվորյակ քույրերին` մեկը զանգակ, մյուսը` բամբակ: Այո, Զիտան և Գիտան: 1972-ին ֆիլմը թողարկվեց, և անմիջապես դարձավ ամենադրամարկղայինն այդ տարի:

5. "Վրեժի ծարավը", 1988: Ռեժ.՝ Ռակեշ Ռոշան:

4. Պարի՛ր, պարի՛ր, 1987: Ռեժ.` Բաբբար Սուբխաշ:

Թերևս լավագույն եռյակում, ըստ Pahooo բլոգի, հայտնվել են Բոլիվուդյան ամենահայտնի ու դրամարկղային երկու ֆիլմերի ամենահայտնի երգերը, որոնք տասնյակ տարիներ անց դեռևս շարունակում են ապրել ու ծանոթ են նաև երիտասարդ սերունդներին:
2. Դիսկո պարողը, 1982: Ռեժ.՝ Բաբբար Սուբխաշ:

Այս ֆիլմը ԽՍՀՄ-ում ցուցադրվեց 1984-ին: Գրեթե 70 մլն. ԽՍՀՄ քաղաքացիներ այս ֆիլմը դիտեցին կինոթատրոններում: Իսկ Հայաստանյան բակերում Կյաժերի, Չախկալների, Պոնչերի ու Պելեների կողքին իր ուրույն տեղը գտավ Ջիմմի մականունը...



