ԻՊ զինյալները նավթահորեր են հրկիզել՝ իրաքյան բանակի առաջխաղացումը կանխելու համար
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նավթահորեր է հրկիզել՝ Մոսուլից հարավ ընկած Ալ-Քայարա բնակավայր իրաքյան բանակի առաջխաղացումը կասեցնելու համար. հաղորդում է gazeta.ru-ն:
Sky News Arabia հեռուստաընկերության տվյալներով՝ ահաբեկիչներն ականապատել են բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի բնակավայր:
Այդ կերպ ահաբեկիչները փորձում են կասեցնել իրաքցի զինվորականներին, որոնք Մոսուլի մատույցներում աստիճանաբար ոչնչացնում են ԻՊ-ի ահաբեկիչներին:
Ավելի վաղ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում Իրաքի բանակն ազատագրել էր Ալ-Քայարայի ռազմաօդային բազան:
Մոսուլի ազատագրումն այս պահին Իրաքի զինվորականների հիմնական թիրախն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը, իսկ զինյալներն այն համարում են Իրաքում իրենց մայրաքաղաքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



