Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչ մեքենաներով են երթևեկում տարբեր երկրների հոգևոր առաջնորդները

PHOTO
Հարստությունը կպչուն բան է ու դրան ձգտում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլ նաև միանգամայն աստվածավախ մարդիկ։ Մենք ինչքան ուզենք կարող ենք երազել ավտոտնակում Ferrari ունենալու մասին, բայց դե մեր դրամապանակաների ֆինանսական հնարավորությունները անսահման չեն։ Փոխարենը, բարձրաստիճան եկեղեցկան այրերը, ճիշտ այնպես, ինչպես ոչ եկեղեցականները, իրենց քիչ բաներում են սահմանափակում։ Ճիշտ է՝ ոչ բոլորը․․․
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Թանկարժեք ժամացույցների, զբոսանավերի ու զրահապատ մեքենաների լավագույն գիտակներից մեկն անկասկած Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլլն է։ Չնայած, որ Կիրիլլը պարբերաբար կոչ է անում ուղղափառ հոգևորականներին չափավորել իրենց՝ շքեղության հարցում, ինքը՝ պատրիարքը, չի խորշում սլանալ բացառապես գերթանկարժեք ու զրահավորված մեքենաներով։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Բայց պետք չէ միանգամից հարձակվել պատրիարքի վրա։ Ինչպես պնդում է Կիրիլլը, Mercedes-Benz S-Class Pullman-ը, մեկ զույգ Cadillac Escalade-ն ու G-Class-երը բնավ իր սեփականը չեն։ Դրանք պետական մեքենաներ են, ընդ որում, դրանք ամրագրված չեն եկեղեցուն, այլ Կրեմլի հատուկ նշանակության ավտոտնակում են հաշվառված։ Բանն այն է, որ պատրիարքը հույժ կարևոր և հսկվող դեմք է, ուստի օրենքով է սահմանված, որ նա չպետք է շրջագայի ինչով պատահի։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Այդուհանդերձ, ի բնե տրված ճոխության նկատմամբ ձիրգից զատ, Կիրիլլը մեծ սեր ունի ռարիտետային մեքենաների նկատմամբ։ Օրինակ՝ տարին մի քանի անգամ, նա Քրիստոս Փրկիչի տաճար է գալիս Չայկա մակնիշի մեքենայով, ընդ որում, ոչ թե սովորական, այլ դեռ նախորդ դարի կեսերից Ռուս Ուղղափառ Եկեղեցուն սպասարկող Չայկայով։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Կիրիլլի կոլլեգաները դեռ շատ բան պետք է անեն՝ Ռուսիո պատրիարքին հասնելու համար, բայց ասենք ուկրաինական մրցակիցները աշխատում են հետ չմնալ։ Կիևյան և ամենայն Ուկրաինիո անջատական պատրիարքը ևս գերադասում է Mercedes-Benz-ը։ Ճիշտ է, ֆիլարետը չունի հատուկ պատվերով ստեղծված Pullman լիմուզին, այլ ընդհամենը համեստ ու երկարեցված S 500 4Matic ․․․
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Բելառուսիայում էլ տեղի միտրոպոլիտ Պավելը որոշել է առանձնանալ։ Նրա ավտոտնակում երկար ժամանակ շահագործվում էր ձյունաճերմակ BMW 7 Series-ը, որը դեռ շահագործում էր նրա նախորդողը։ Ասում են, որ Մինսկյան ու Սլուցկյան միտրոպալիտը երկու այսպիսի մեքենաներ ունի, բայց այս ասեկոսեները չեն հաստատվել։ Փոխարենը, հստակ հայտնի է, որ միտրոպոլիտի առաջին բացարձակ նոր մեքենան Range Rover է՝ ռուսական պետհամարանիշերով։ Այլ բան է բելառուսական կաթոլիկների պարագայում․ Մինսկ-Մոգիլևսկայն միտրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչը հաճախ երթևեկում է․․․ հեծանվով։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Իսկ ինչո՞վ է երթևեկում աշխարհի ամենամեծ եկեղեցու հովվապետը՝ Հռոմի Պապը։ Ի տարբերություն իր արևելյան կոլլեգաների, որոնց ավտոպարկերը գաղտնի են, Պապը ոչինչ չի թաքցնում՝ զիլ Harley-Davidson-ներից, մինչև հնամաշ Renault 4, շքեղ Cadillac DeVille-ից մինչև սովորական Fiat Ducato… Պոնտիֆիկոսի աբտոտնակում նույնիսկ շքեղագույն Ferrari Mondial կա՝ 1988 թվականի արտադրության։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Սակայն իհարկե Պապի ամենահայտնի մեքենան միշտ եղել է, կա ու կմնա հատուկ պատրաստված Mercedes-Benz 230G-ը, որը նաև «Պապամոբիլ» են անվանում։ Մեքենան ունի զրահապատ ապակուց կցորդ, որը ցանկության դեպքում կարող են հանել և մեքենան դառնում է կաբրիոլետ։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Արդարության համար պետք է նշել, որ ինչպես Ֆրանցիսկոս Պապը, այնպես էլ իր նախորդող՝ Բենեդիկտոսը, կոչ են անում զսպվածության։ Ավելին, ի տարբերություն իրենց արևելյան կոլլեգաների, նրանք հենց իրենց օրինակով սկսեցին կրճատել անհարկի ծախսերը ու նույն Բենեդիկտոսը առօրյայում երթևեկում էր սովորական Ford Focus-ով, իսկ Ֆրանցիսկոսը՝ Hyundai Santa Fe-ը, որը մի քիչ լրամշակվեց ու զրկվեց տանիքից, որպեսզի Պապը կարողանա հոտնկայս ողջունի իր հոտին։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Չափի զգացողության բացակայության մեջ դժվար է մեղադրել նաև մեկ այլ հոգևոր առաջնորդի՝ Դալայ լամային։ Այսօր այդ կենսուրախ ծերունին հաճախ հայտնվում է հանրության առջև հին Suzuki XL-7-ի ուղևորի նստատեղում նստած։ Ճիշտ է, նման դեպքերում նրան ուղեկցում է թիկնազոր, իսկ 70-ականներին, բուդդիստական առաջնորդը երթևեկում էր Հիմմալայներում Land Rover-ով, որը հետագայում նա հանձնեց Դալայ-լամայի հիմնադրամին, որը գտնվում է Կալիֆորնիայում։
Бог подаст! На чем ездят церковные лидеры в России и мире
Սակայն ինչպես պարզվում է, հոգևոր առաջնորդներն էլ տարբեր են լինում։ Ինչպե՞ս չհիշել Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Պավելին։ Նա չէր սիրում ավտոմեքենաներ, ինքն էր նորոգում իր կոշիկները, ինքն էր հագնվում ծեսերից առաջ։ Նրան հաճախ կարելի էր հանդիպել հանրային տրանսպորտում՝ Ատվածաշունչ կարդալիս։ Թիկնազո՞ր․․․ մինչև կյանքի վերջը Պողոսը քարոզում էր համեստություն ու դեմ էր նյութապաշտությանը և իր օրինակով էր ծառայում հավատացյալներին, թեև պատրիարքի կոչումը շատ բաներ էր նրան թույլ տալիս․․
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network