Բանգլադեշում ահաբեկչությունից հետո իշխանությունները արգելել են իսլամական ալիքի հեռարձակումը
INTERNATIONAL NEWSԲանգլադեշի իշխանությունները արգելել են երկրում հեռարձակվող Peace TV հայտնի իսլամիստական հեռուստաալիքի հեռարձակումը:
BBC-ի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է այն մեղադրանքով, ըստ որի հեռուստաալիքի եթերում հնդիկ քարոզիչ Զաքիր Նաիկայի ելույթն է ոգեշնչել առնվազն երկու ծայրահեղականի անցյալ շաբաթ մայրաքաղաք Դաքքայի արվարձաններից մեկում ահաբեկչություն կազմակերպելու, որի հետևանքով 22 մարդ էր զոհվել:
Նշվում է, որ հարձակումն իրականացնողներից երեքը սովորում էին Բանգլադեշի լավագույն դպրոցներում և համալսարաններում:
Դաքքայի կառավարությունը երկրի դպրոցներին և բարձրագույն ուսումնական հաստատություններին կոչ է արել տեղյակ պահել իշխանություններին, եթե այս կամ այն ուսանողը դասերից բացակայում է 10 օրից ավելի ժամկետով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



