Բեռլինում ձախ արմատականների ակցիայի ժամանակ 123 ոստիկան է տուժել
INTERNATIONAL NEWSԲեռլինում լքված տունն ազատելու դեմ ակցիային, որը ներկայում զբաղեցրել են ձախ արմատականները, շուրջ 3500 մարդ է մասնակցել: Ֆրիդրիխսհայնե շրջանում անցկացված ցույցերը վերածվել են անկարգությունների, ինչի հետեւանքով 86 ցուցարար է ձերբակալվել, երեքի դեմ գործ է հարուցվել՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է DW-ն:
Անկարգությունների ընթացքում 123 ոստիկան է տուժել: Ակցիայի առիթը, որն արդեն ամենաագրեսիվն են որակել վերջին հինգ տարվա ընթացքում, Rigaer Straße 94 հասցեում գտնվող լքված շենքն ազատելու պահանջն է. ձախ արմատականներն այն զբաղեցրել են ապօրինաբար:
Ոստիկանության տվյալներով, ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել, ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



