Ռեդնափ. Հպարտությունս թույլ չէր տա 100 մլն ֆունտ վճարել Պոգբայի համար
INTERNATIONAL NEWSԼոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնափը հայտնել է, որ պայմանագիր կկնքեր Դելե Ալիի հետ, եթե աշխատեր «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիացի մասնագետն իմաստ չի տեսնում ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մեջ, ով ավելի վաղ հանդես էր գալիս մանչեսթերցիների կազմում, սակայն ակումբից հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով:
«Եթե աշխատեի «Մանչեսթեր Յունայթեդում», ապա կտխրեի, որ ֆուտբոլիսն անվճար է հեռացել մեզնից, իսկ մենք հետո ստիպված ենք 100 մլն ֆունտ վճարել նրան վերադարձնելու համար: Հպարտությունն ինձ թույլ չէր տա նման գումար վճարել:
Եթե ընտրության հնարավորություն ունենայի, ապա Պոգբային կնախընտրեի Ալիին»,- Ռեդնափի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



