«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացումը. կարմիր գորգի արարողությունը՝ լուսանկարներով
PHOTOTert.am-ը գրում է․
Երևանում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման` կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։
Կարմիր գորգի արարողությունից հետո կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Մոսկվա» կինոթատրոնի բեմից «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը համարեց բացված: Վերջինս ողջունեց ներկաներին և հրավիրեց դիտելու Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը:
Այսպիսով տրվեց «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի մեկնարկը: Հիշեցնենք, որ միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
Արտամրցութային ծրագրերը դարձյալ լինելու են հագեցած և բազմազան: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն ու անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերն այս տարի ևս ներկայացնելու են համաշխարհային կինոյի վարպետների նոր ու հին լավագույն աշխատանքները:
Շարունակությունը՝ այստեղ