Ռեալի կիսապաշտպանը սրտի արատի պատճառով վաղաժամ կավարտի կարիերան
SPORTՄադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան սրտի խնդիրների պատճառով կավարտի պրոֆեսիոնալ կարիերան,- տեղեկացնում է «L'Equipe»-ը:
Լիսաբոնի «Սպորտինգում» բուժզննում անցնելու ժամանակ բժիշկները 23-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել են սրտի արատ:
Պորտուգալական ակումբում անցկացրած բուժզննումը տեւել է չորս ժամ: «Ռեալը» «Սպորտինգի» հետ համաձայնեցրել է տրանսֆերը, սակայն առողջական խնդիրների պատճառով տեղափոխությունը չի կայանա:
Նախորդ մրցաշրջանը Սիլվան վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Մարսելում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



