ԻՊ-ը վերջին 18 ամսում կորցրել է իր տարածքի մեկ քառորդը Սիրիայում և Իրաքում. զեկույց
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» խմբավորումը վերջին 18 ամսում Իռլանդիայի մեծությամբ տարածք է կորցրել Սիրիայում և Իրաքում, որը հավասարազոր է իր վերահսկողության տակ գտնվող տարածքի մեկ քառորդին:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` մեջբերելով հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող ամերիկյան IHS Conflict Monitor ինստիտուտի զեկույցի տվյալները:
Ծայրահեղական սուննի խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքը 2015-ի հունվարին կազմում էր 90 800 քառ. կմ, մինչդեռ Սիրիայում և Իրաքում խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարելուց հետո այդ տարածքը կրճատվել է` հասնելով 68 300 քառ. կմ-ի:
Այս փաստն ստիպել է իսլամիստներին հարձակումներ իրականացնել քաղաքացիների բնակավայրերի ուղղությամբ ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Եվրոպայում:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



