Եգիպտոսի ԱԳ նախարարը ժամանել է Իսրայել` խաղաղության բանակցություններ վարելու
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ժամանել է Իսրայել` փորձելով վերականգնել հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն`սա Եգիպտոսի իշխանությունները ներկայացնող նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իսրայել վերջին 10 տարվա ընթացքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Շուքրին լրագրողներին հայտնել է, որ Եգիպտոսը պատրաստ է աջակցել «երկու պետություն` երկու ժողովրդի համար» սկզբունքի իրագործմանը, որպեսզի վերջ դրվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, կոչ է արել պաղեստինցիներին վերադառնալ Իսրայելի հետ բանակցությունների սեղանին:
Աղբյուրը նշում է, որ հունիսին Շուքրին Ռամալլայում հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



