Դարբասի գյուղապետ ընտրվեց ԲՀԿ-ական թեկնածուն
POLITICSԵրեկ Սյունիքի մարզի Դարբաս համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ: 309-ը ձայնով ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ ՍՊԸ օպերատոր, ինքնառաջադրմամբ հանդես եկած Սաշա Ստեփանյանը: Մյուս թեկնածուի՝ համայնքի միջնակարգ դպրոցի պահակ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռոբերտ Խաչատրյանի օգտին քվեարկել էր 277 ընտրող: Իսկ 12 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Դարբաս համայնքում 875 ընտրող կա, որից ընտրության օրը տեղամաս էին եկել 598-ը, այսինքն գրեթե 70 տոկոս մասնակցություն էր գրանցվել, այն է՝ 68,3 տոկոս:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



