Իսպանիայում ցլերով ավանդական վազքի ժամանակ 4 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSԻսպանիայի Պամպլոնա քաղաքի Սեն Ֆերմին փառատոնի ընթացքում՝ ցլերով ավանդական վազքի ժամանակ, 4 մարդ վնասվածք է ստացել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել ցլերի կոտոշներից։ Այս մասին հայտնում է AP–ը՝ վկայակոչելով տեղի բժիշկներին։ Վազքին մասնակցել է ավելի քան հազար մարդ։
Տոնը շարունակվելու է 9 օր եւ ավարտվելու է հուլիսի 14-ին։ Փառատոնը համաշխարհային հռչակ է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արեւը» վեպից հետո՝ 1926–ին։ Ամեն տարի փառատոնը Իսպանիա է բերում հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկների, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



