Ռաֆայել Բակունցը Բաթումի քաղաքապետի գավաթի խաղարկությունում գրավել է երրորդ հորիզոնականը
SPORTՎրաստանի Բաթում քաղաքում ավարտվել է «Բաթումի քաղաքապետի գավաթ» միջազգային շախմատային փառատոնը:«Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ փառատոնի գլխավոր` «Ա» մրցաշարի հաղթո ղ է դարձել Բաչանա Մորչիաշվիլին, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Վիտալի Սիվուկին, ով իր ակտիվում գրանցեց 6,5 միավոր: Նույնքան միավոր վաստակած Ռաֆայել Բակունցը գրավել է 3-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստը նաև 32 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը և լրացրել միջազգային վարպետի նորմա:
«Բ» մրցաշարի հաղթող է դարձել Տիգրան Գասպարյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դավիթ Հովսեփյանը, իսկ Հովիկ Քոչարյանը՝ եզրափակել լավագույն եռյակը:
«Գ» մրցաշարի հաղթող է դարձել Ալեքսանդր Ռուխաձեն, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Այս մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել Կամո Սահակյանը, ով իր ակտիվում գրանցել է 6,5 միավոր և եզրափակել լավագույն եռյակը: