Ակսել Վիտցելը կարող է տեղափոխվել «Նապոլի»
SPORTՌուսական «Զենիթ»-ի բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը կփոխի ակումբային գրանցումը: Հաղորդվում է, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի իտալական «Նապոլի»: Ֆուտբոլիստի տեղափոխության մասին նեապոլյան ակումբը կհայտարարի առաջիկա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բելգիացի ֆուտբոլիստը «Նապոլի»-ի հետ կնքելու է պայմանագիր 4+1 ձևաչափով և ամեն մրցաշրջանի համար ստանալու է 2,7 միլիոն եվրո:
Տեղեկությունը հաղորդել է նեապոլյան «Radio KissKiss»-ը:
Բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերը «Նապոլի»-ի համար կարող է արժենալ 23 միլիոն եվրո: Հաջողությունների դեպքում «Զենիթ»-ը կստանա հավելյալ 2 միլիոն եվրո պարգևավճար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



