Տոլմայի փառատոն-մրցույթ Թբիլիսիում
SOCIETYՀուլիսի 10-ին Թբիլիսիում տեղի Է ունեցել «Տոլմա-2016» հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը: Ամենամյա փառատոն-մրցույթը չորրորդ անգամ տեղի Է ունեցել Հավլաբարի շրջանում՝ Թբիլիսիի Սուրբ Էջիմածին հայկական եկեղեցու գավիթում:
Փառատոնում ներկայացվել Էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում Էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
Տոլմայի որակը գնահատում Էր հատուկ ժյուրին, որի կազմում կային խոհարարական արվեստի վարպետներ Հայաստանից:
Փառատոն-մրցույթի կազմակերպիչներն Էին Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միությունը՝ Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմի գլխավարի եւ «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:





1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



