Պիկեն որակազրկեց 4 խաղով
SPORTԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեն 4 խաղով որակազրկել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, գրում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Բարսելոնայում կայացած հանդիպման 55-րդ րոպեին Պիկեն վիրավորական արտահայտություն էր արել գլխավոր մրցավար Կարլոս Վելասկո Կարբալյոյի օգնականի հասցեին՝ հեռացվելով խաղադաշտից:
Իսպանացուն սպառնում էր մինչեւ 12-խաղյա որակազրկում, սակայն կարգապահապան կոմիտեն շատ խիստ չգտնվեց: Նա «Բարսելոնային» չի օգնի «Աթլետիկի», «Մալագայի», «Աթլետիկոյի» եւ «Լեւանտեի» դեմ խաղերում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



