Կարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ
SPORTԿարլո Անչելոտին ներկայացվեց որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ: Իտալացի բազմափորձ մարզիչը շնորհանդեսից հետո մասնակցել է մամուլի ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին: Կորլո Անչելոտին նշել է, որ «Բավարիա»-ն ֆանտաստիկ ակումբ է և ունի հիանալի պատմություն:
«Մենք լավ թիմ ունենք և ցանկանում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Չեմ եկել հեղափոխություն կատարելու համար: Կուզեի զարգացնել Գվարդիոլայի խաղաոճը: Լեգենդար Ջովանի Տրապատոնիից հետո մյունխենցիների պատմության երկրորդ իտալացի մարզիչն եմ»-ասել է Անչելոտին:
Այս մասին հաղորդում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Կարլո Անչելոտին Մյունխենի « Բավարիա»-ում կփոխարինի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլային, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



