Քլոե Քարդաշյանը ամուսնուն վռնդել է նրա իսկ տնից, որ համար ամսական վճարում էր 25 հազար դոլար
LIFEՕրեր առաջ մեկնարկել է Քլոե Քարդաշյանի եւ Լամար Օդոմի ամուսնալուծության գործընթացը: 32-ամյա Քլոեից Լամարը պահանջում է վճարել նաեւ իր փաստաբաններին, իսկ երբ Քարդաշյան ընտանիքին դեմ ես գնում, նշանակում է՝ աղետի եւ սկանդալների սպասիր:

Պարզվում է՝ Լամարն ապրում է այն տանը, որը նրա համար վարձել է Քլոեն: Տան ամսական վարձը կազմում է 25 հազար դոլար, եւ երեւում է՝ Քլոեն զզվել է պահել 36-ամյա բասկետբոլիստին, քանի որ ռեալիթի շոուի աստղը նախկին ամուսնուն վռնդել է տանից:

Բանն այն է, որ երբ Լամարին դուրս էին գրել հիվանդանոցից, Քլոեն Օդոմի համար տուն էր վարձել իր տանը մոտ, որպեսզի խնամի նրան: Սակայն Լամարը ուշքի գալու փոխարեն, սկսել է նորից խմել, իսկ մեկ ամիս առաջ Քլոեն տանը հայտնաբերել է կրեկի ծխամորճ:
Աղբյուրը՝ TMZ
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



