Ստամբուլում վարչապետի նստավայրի մոտ հրաձգություն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԶինված մարդիկ կրակ են բացել Ստամբուլում Դոլմաբախչեի պալատի մուտքի մոտ: Պատահարի վայրում պայթյունի ձայներ են լսվել, փոխանցում է Hurryet-ը:
Թերթի տվյալներով, երկու զինված տղամարդ հարձակվել են մուտքի դարպասների մոտ գտնվող ոստիկանների վրա: Ականատեսները հաղորդում են, որ մինչ այդ չարամիտները աղմկային նռնակ են պայթեցրել:
Պալատը Թուրքիայի վարչապետի նստավայրն է ու նաեւ Բոսֆորի ափին, Թաքսիմ հրապարակից հեռու Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը, փոխանցում է PBK-ն:
Ինչպես գրում է Haber 7-ը, երկու հարձակվողին էլ ձերբակալել են Գերմանիայի հյուպատոսարանի մոտ: Չարամիտների մոտ ինքնաձիգ զենք է հայտնաբերվել:
Dogan News գործակալության տեղեկությունների համաձայն, հարձակման հետեւանքով ոչ մեկը չի տուժել: Hurryet-ը տեղեկացնում է մի վիրավոր ոստիկանի մասին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



