Brexit-ը չի ազդի ԵՄ-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա. Յոհաննես Հան
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ հարաբերությունների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը:
«Brexit-ի արդյունքում ստեղծված իրավիճակը չի ազդի մեր սերտ հարաբերությունների վրա, որոնք ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ են դառնում»,-ասել է նա:
Արևելյան գործընկերությունը Եվրամիության ծրագիր է` ուղղված Եվրամիության ու Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Բելառուսի հարաբերությունների սերտացմանը: Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, նախկին Խորհրդային միության երկրների ինտեգրացում` Եվրամիության տնտեսությունում:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
4
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
5
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...



