Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման հարցում Բելառուսը ուղիղ սպառնալիք չի տեսնում
INTERNATIONAL NEWSԼեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան:
«Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի հավելյալ զորամիավորումների տեղակայման հարցը մենք Բելառուսում չենք դիտարկում որպես սպառնալիք»,-ասել է Կուպչինան Կիևում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Լեհաստանում ու Բալթյան երկրներում ստեղծել 4 բազմազգ գումարտակ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



