Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչը պետք է տղամարդն անպայման նկատի կնոջ մեջ

LIFE

Ի տարբերություն ուժեղ սեռի ներկայացուցիչների, ովքեր առավոտյան զարթնում են եւ նորմալ արտաքին տեսք ունենալու համար հերիք է՝ սափրվեն, լվացվեն եւ հագնեն մաքուր հագուստ, մենք՝ կանայքս, ստիպված ենք ծախսել ավելի շատ էնրեգիա, ժամանակ եւ գումար՝ նույն արդյունքն ստանալու համար:

Իհարկե մենք դա անում ենք առաջին հերթին մեր հարմարավետության, ինքնավստահ զգալու եւ հաճույքի համար, սակայն չենք էլ մոռանում՝ մեզ նայում են տղամարդիկ: Շատ դեպքերում, սակայն, մեր ջանքերը մնում են աննկատ. տղամարդիկ չեն նկատում այն ամենը, ինչի համար մենք այդքան ուժ ու եռանդ ենք ծախսում: Անգլիացի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են՝ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում մեզ համար այդքան կարեւոր մանրամասների: Նրանք անգամ չեն նկատում, թե ինչպես է փոխվում կնոջ քայլվածքը բարձրակրունկներով:

Բարձրակրունկ կոշիկներ: Կնոջ կեցվածքը, կազմվածքն ու քայլվածքը փոխվում է դեպի դրականը, դա նկատում են բոլորը, բացի տղամարդկանցից, ովքեր մասնակցել են անցկացված հետազոտությանը: Բարձրակրունկներով կնոջ ոտքերը երկար են թվում, մեջքը ընդգծվում է, իսկ կեցվածքն էլ դառնում ավելի գրավիչ: Պետք է հիշել՝ բարձրակրունկներով կինը միշտ ավելի սեքսուալ է եւ ձգող, ուստի ինչքան էլ դժվար լինի այն կրել, մենք պետք է դա անենք: Իհարկե, մենք այդպես էլ անում ենք հանուն տղամարդկանց, ովքեր, ցավոք, չեն էլ նկատում այդ «զոհաբերությունը»:

Հումորի զգացում: Տղամարկանց մեծամասնությունը զուգընկերուհու՝ հումորի զգացում ունենալը դասում է կարեւոր որակների շարքին: Սակայն երբ մենք կատակում կամ անեկդոտներ ենք պատմում շրջապատում, մեր տղամարդը հնարավոր է՝ նույնիսկ չծիծաղի. դա այնքան վիրավորական է:

Օծանելիքի փոփոխություն: Կնոջ կերպարի հերթական կարեւոր դետալ, որը եւս հաճախ մնում է աննկատ տղամարդու կողմից: Օծանելիքը շատ կարեոր նրբերանգ է, որի փոփոխությունը հնարավոր է՝ ձգի տղամարդուն դեպի կինը: Կանայք շատ ուշադիր են այս հարցում եւ անպայման փորձում են գտնել իրենց համապատասխան իդեալական բույրը, ուստի այն փոխելով՝ մենք հույս ենք ունենում՝ տղամարդը կզգա դա:

Բնակարանը հավաքված է: Սա այն իրավիճակներից է, երբ մեզ ուղղակի անհրաժեշտ է տղամարդու գովեստը: Երբ կինն ամբողջ օրն անցկացնում է՝ շորի կտորը ձեռքին, ապա սիրելի տղամարդուց սպասում է գովեստի խոսքեր: Ցավոք շատ տղամարդիկ մտածում են՝ բնակարանի մաքրությունն այդքան էլ դժվար գործ չէ, եւ դրա համար շատ ջանքեր էլ չի պահանջվում:

Ֆիտնեսով զբաղվելը: Կարեւոր չէ՝ մենք ինչ նպատակով ենք գնում մարզասրահ' նիհարելո՞ւ, թե՞ առողջության հետ կապված խնդիրներով, ամեն դեպքում տղամարդը պետք է մեզ ոգեւորի եւ խրախուսի: Իսկ երբ արդյունքն ակնհայտ լինի, անպայման հաճոյախոսի:

Արտաքին հարդարանքը: Մենք շատ ջանքեր ենք գործադրում մեր արտաքին տեսքը անթերի դարձնելու համար: Ընտրում ենք հագուստ, աքսեսուարներ, այցելում գեղեցկության սրահ եւ այդ ամենը մեզնից ժամեր է խլում, ուստի տղամարդիկ պարտավոր են դա նկատել եւ հաճոյախոսել:

Ռոմանտիկ մթնոլորտի ստեղծում: Տղամարդը պետք է անպայման նկատի կնոջ պատրաստած էկզոտիկ ուտեստները կամ ննջասենյակի լույսերով կահավորանքը: Լավագույնը, որ կարող եք անել, այն է, որ Դուք էլ Ձեր հերթին դարձնեք այդ գիշերն անմոռաց:

Սանրվածքի փոփոխություն: Մենք դիմում ենք անհավանական քայլերի՝ գեղեցիկ մազեր ունենալու համար, այնպիսին, որը դուր կգա մեր սիրելիին, իսկ տղամարդը բավարար է՝ ասի՝ «սիրելիս, սանրվածքդ հրաշալի է» եւ մենք «կհալվենք»:

Նոր սպիտակեղենը: Թվում է՝ տղամարդիկ անպայման կնկատեն նոր սեքսուալ սպիտակեղենը, որը մենք ընտրել ենք հանուն իրենց, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Շատ քչերն են դա նկատում, այստեղ պետք չեն ինչ-որ հաճոյախոսություններ՝ կապված մեր ճաշակի հետ, բավարար է միայն մի հիացական հայացքն էլ:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR