Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ դեսպանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալն այցելել են Զեյթունի հարկային տեսչություն

POLITICS

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ օգոստոսի 19-ին այցելել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զառգացման վարչություն: Ֆինանսների նախարարությունը վերջերս Զեյթունում տեղակայված տվյալների մշակման կենտրոնի համար ձեռք է բերել արդի համակարգչային սարքավորումներ ու ծրագրակազմեր՝ երկրում հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, այցի ընթացքում նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը` միաժամանակ ընդգծելով նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության շնորհիվ ունեցած վերջին ձեռքբերումները: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հանգամանորեն ներկայացրել է Եկամուտների վարչարարության ինտեգրացված համակարգը, որի ավտոմատացման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: Լիովին ավտոմատացված համակարգի շնորհիվ նվազում են հարկային խախտումները, կոռուպցիայի հնարավորությունը և սխալները, իսկ սխալներ տեղ գտնելու դեպքում ավտոմատացված համակարգը թույլ է տալիս դրանք վերհանել ու ուղղել: Ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ, վերջին վեց տարիների ընթացքում 36 տոկոսով կրճատվել է այն ժամանակը, որ ձեռնարկությունները ծախսում են հարկային հաշվետվությունների ու ձևակերպումների հետ կապված աշխատանքների իրականացման վրա, իսկ էլեկտրոնային հայտարարագրում կիրառող  հարկ վճարողների թիվը, որ 2011թ. կազմ ում էր 7 տոկոս, 2015թ. հասել է շուրջ 95 տոկոսի:

Դեսպան Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը: Նա գովեստով է անդրադարձել ՀՀ կառավարության այս կարևոր հաջողություններին, որոնք թույլ են տվել «հարկերի վճարման դյուրինության» մասով  32 կետով բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի Doing Business 2015 զեկույցի վարկանիշային սանդղակում, որտեղ  Հայաստանը դիտարկված 189 երկրների շարքում 2013թ.-ին 73-րդն էր, իսկ 2014թ.՝41-րդը: Անդրադառնալով այն դրական հետևանքներին, որոնց հանգեցնում է հարկային կանոնակարգերի ու վարչարարության թափանցիկությունը, դեսպան Միլսը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերով ՀՀ ֆինանսների նախարարությանն աջակցել է իրականացնելու բարեփոխումներ, որոնք օգնել են բարելավել հարկային դաշտը փոքր բիզնեսի համար, ապահովել սարքավորումներ ու ուսուցումներ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների համար, դյուրացնել հարկային հետաքննությունները և ԱԱՀ-ի վերադարձը և բարելավել հարկային ստուգումների պլանավորման ու ստուգման ենթակա  ձեռնարկություններին ընտրության համակարգը: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև աջակցել է Հարկային խորհրդի ստեղծման հարցում, որը հարկային հարցերը քննության առնելու նոր պետական-մասնավոր հարթակ է ՀՀ կառավարության ու գործարար համայնքի համար: 

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation