Միչիգանում երկու դատական պրիստավներ են սպանվել հրաձգության հետեւանքով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Միչիգանի նահանգում երկու մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով, հաղորդել Է տեղի շերիֆ Փոլ Բեյլին:
Սենտ Ջոզեֆ քաղաքում տղամարդը հրաձգություն Է սկսել դատարանի շենքի մոտ: Նա սպանել Է երկու դատական պրիստավների եւ վիրավորել եւս մեկին, ինչից հետո գնդակահարվել Է ոստիկանների կողմից:
Ոստիկանության՝ վերքեր ստացած աշխատակիցը տեղափոխվել Է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում Է կայուն, հաղորդել Է Associated Press-ը:
Շերիֆի խոսքով՝ հարձակվողը եղել Է բանտարկյալ, որը պահապան զինվորներից խլել Է զենքը եւ սկսել կրակել:
Նահանգապետ Ռիկ Սնայդերը Twitter-ում գրել Է, որ ոստիկանությունն իրադրությունը վերցրել Է հսկողության տակ, հրաձգության փաստով հետաքննություն Է սկսվել, հաղորդել Է BBC-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



