Արա Նռանյանը 89 հազար դոլարը պարտքով է տվել
ECONOMICSՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի այս տարվա փոխառությունները կազմել են 89 հազար ԱՄՆ դոլար: Վերջինիս է պատկանում HONDA CROSSTOUR մակնիշի ավտոմեքենա, մեկ բնակարան ու երկու ավտոտնակ:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված Արա Նռանյանի՝ 2016թ-ի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացված տվյալներից:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է երկու միլիոն 200 հազար դրամ, 95 հազար ԱՄՆ դոլար, յոթ հազար եվրո եւ մեկ միլիոն 700 հազար ռուսական ռուբլի:
Նրա հունվարի 1-ից մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ստացած աշխատավարձը կազմել է 387 հազար 765 ռուբլի, իսկ տրված փոխառությունների(վարկերի) դիմաց ստացված տոկոսն էլ 451 հազար 947 դրամ:
Կինը՝ Շահանե Նռանյանը, հայտարարագրել է երեք միլիոն 116 հազար դրամ, հազար ԱՄՆ դոլար եւ 600 եվրո դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան