Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ՄԻՊ-ն այցելել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկ

SOCIETY

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 11-ին չհայտարարված այցով եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով:

Ռուբեն Մելիքյանը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին, ինչպես նաև այցելել է կիսաբաց, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցեր` դատապարտյալներին առաջարկելով ունենալ առանձնազրույց իր կամ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Քրեակատարողական հիմնարկի ընդհանուր պայմաններին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ առկա են դատապարտյալների բացօդյա զբոսանք իրականացնելու և առանձին մարզաձևերով զբաղվելու համար կահավորված տարածքներ, պատշաճ վիճակում գտնվող լոգասենյակներ, գործառնական նշանակություն ունեցող այլ ընդհանուր տարածքներ: Միևնույն ժամանակ, արձանագրվել է, որ բացակայում են արտախցային աշխատանք կատարելու ենթակառուցվածքներ:

Պատժախցեր այցելելու արդյունքում պարզվել է, որ հիգիենայի պահանջներն ընդհանուր առմամբ պահպանված են, կիսափակ և փակ ռեժիմի բոլոր պատժախցերում առկա են սարքին ռադիոընդունիչներ, իսկ կիսաբաց ռեժիմում` նաև հեռուստացույց: Միևնույն ժամանակ, կիսափակ և փակ ռեժիմի որոշ խցերում արձանագրվել են մեկ դատապարտյալին բաժին հասնող մակերեսին վերաբերող խնդիրներ:

Տասներկու դատապարտյալ առանձնազրույցի ցանկություն է հայտնել, և քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն: Բոլոր 12 դատապարտյալները լսվել են, նրանց ներկայացրած հարցերն արձանագրվել են և դրանց կապակցությամբ օրենքով սահմանված կարգով կիրականացվի ուսումնասիրություն: Առանձին դեպքերում դատապարտյալներին տրվել են իրավական պարզաբանումներ: Առանձնազրույցի ընթացքում մեկ դատապարտյալ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր դիմում:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ բոլոր դատապարտյալներին տրամադրվում է ամենօրյա բացօդյա զբոսանքից օգտվելու հնարավորություն, որից բոլորը պարբերաբար և ինքնուրույնաբար օգտվում են: Ոտքի հեռացում ունեցող մեկ դատապարտյալ այդ հնարավորությունից օգտվում է հենասայլակի միջոցով:

Առանձնազրույցների ընթացքում չեն ներկայացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից դիտավորյալ վատ վերաբերմունք դրսևորելու, այդ թվում` ֆիզիկական ուժ կիրառելու մասին բողոքներ:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հիմնարկի տարածքում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակների համար առանձին փոստարկղ տեղադրելու, ինչպես նաև զբոսանքի համար նախատեսված տարածքները պտտաձողերով և անձրևից պատսպարող ծածկերով կահավորելու մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրը մշտապես պահելու է ուշադրության կենտրոնում` իր իրավասության սահմաններում նպաստելով միջազգային ինչպես պարտադիր, այնպես էլ խրախուսելի չափանիշների լիարժեք ապահովմանը: Այդ նպատակը նվաճելու համար Պաշտպանը պատրաստ է համագործակցել ինչպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների, այնպես էլ միջազգային մասնագիտացված կառույցների հետ։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future