Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Մնջախաղի միջազգային փառատոնը ներկայանում է հագեցած ծրագրով, մասնակիցների մեծ թվով

SOCIETY

 Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի տեղեկացմամբ, բավական հագեցած ծրագիր է սպասվում:

«Բացի  Ծաղկաձորից, ցուցադրություններ են լինելու նաև Դիլիջանում և Երևանում: Այս տարի ծրագրում ընդգրկված են աննախադեպ թվով մասնակիցներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանի երկու քաղաքներից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, Ֆրանսիայից: Մասնակցելու է նաև էթնիկ պարախումբ  Գանայից: Փառատոնի օրերին ցուցադրություններ կլինեն Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակներում, Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում: Նախատեսվում է ցուցադրություն նաև Երևանի Հյուսիսային պողոտայում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժիրայր Դադասյանը:

Փառատոնի օրերին տեղի կունենան վարպետության բաց դասեր, կոնֆերանս Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ: Կանցկացվեն տեսացուցադրություններ և քննարկումներ:

Հայաստանից փառատոնին կմասնակցեն  «Երևանի մնջախաղի պետական թատրոնը», Մնջախաղի թատրոնին կից խուլերի «ՄԵՆՔ» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները:

Ավանդույթի համաձայն երևանյան հանդիսատեսը կարող է մեկնել ներկայացումները դիտելու` օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին, սահմանված ժամանակացույցով, հանդիսատեսին կտեղափոխեն Երևան - Ծաղկաձոր- Երևան երթուղով:

«Մեր ներկայացումները բացօթյա են և նախատեսված` բոլորի համար: Ոչ նեղ մասնագետների համար են, ոչ այն մարդկանց, ովքեր հրավիրատոմս պետք է ունենան կամ ժամը 7-ին անպայման գան, տոմս գնեն: Ոչ, նման բան չկա, ներկայացումները դրսում են անցկացվում ու բոլորի համար են: Դրա համար էլ  մեծ թվով հանդիսատես ենք ունենում»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ այս տարի փորձում են փառատոնի ծրագրում ակտիվացնել պարային հատվածը: Փառատոնի ծրագրում ընդգրկվում են ոչ միայն մնջախաղի ներկայացումներ, այլև կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ: Այս տարի կլինեն պարային ներկայացումներ:

Ժիրայր Դադասյանը ներկայացրեց նաև փառատոնի այս տարվա տարբերանշանը: Նա նշեց, որ նախորդ 4 փառատոնների տարբերանշանները եղել են հենց Լեոնիդ Ենգիբարյանի դիմանկարով, որպեսզի փառատոնն իր տեղը գտնի նրա անունով: «Այսօր արդեն շատ շատերը տեղյակ են այս փառատոնի մասին, գիտեն, որ կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Այս ընթացքում մեզ հաջողվեց Ծաղկաձորում տեղադրել նրա հուշարձանը: Ահա այս տարի որոշվեց փոխել տարբերանշանը, կարծում եմ, որ  դա նոր լիցք կհաղորդի փառատոնին»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Փառատոնը կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը, այն կանցկացվի  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո և այսուհետև կլինի ամենամյա: Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding