Իրանը 32 տոննա ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել Է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել Է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել Է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունն ստորագրել Է 32 տոննա ծանր ջրի գնման համաձայնագիր, ծանր ջուր, որն օգտագործվել Է Իրանի միջուկային օբյեկտում: Գործարքի գումարը գնահատվել Է 8,6 միլիոն դոլար:
«Այս պահին մենք ԱՄՆ-ին ենք վաճառել 32 տոննա ծանր ջուր եւ դրա դիմաց փողն ստացել ենք: Ծանր ջուրն ուղարկվել Է ԱՄՆ»,- հայտարարել Է Արաքչին Sima 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հեռուստաալիքի հաղորդման մեջ գործարքի վերջնական գումարը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



