Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Վրաստանը դեռ երկար տարիներ չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին. քաղաքագետ

INTERNATIONAL NEWS

Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հայ քաղաքագետներն ունեն տարբեր կարծիքներ: Հուլիսի 12-ին «Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը եւ Հարավային Կովկասը. նոր բաժանարար գծե՞ր» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իրենց կարծիքներն են հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շատ կարևոր համարեց: Նրա կարծիքով՝ գագաթնաժողովի ժամանակ հստակ լուծվեցին երկու խնդիրներ: Առաջինը՝ ՆԱՏՕ-ն  մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում, ինչը մինչև այդ չէր նախատեսվել:

«Այս ձևով Լեհաստանը և Մերձբալթյան երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Հանվեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև եղած այն բանավոր վետոն, որով վերջինիս ուժային կառույցները չեն տեղափոխվելու այն երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին: Շատ հստակ ֆիքսվեց, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Նաև հստակ ասվեց, որ Ուկրաինայի հետ լուրջ համագործակցություն կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց քաղաքագետը:

 Ըստ Գրիգորյանի՝ գագաթնաժողովի ժամանակ կայացվեցին որոշումներ՝ չլսելով Ռուսաստանին: Պատահական չէր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը կայանալու է գագաթնաժողովից հետո: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն մինչ խորհուրդը ձեռնարկեց որոշակի քայլեր, իսկ խորհրդի ժամանակ Ռուսաստանի հետ պարզապես կքննարկվեն հետևանքները:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթի 139 կետերից 15-16-ը նվիրված են Ռուսաստանին:

Սակայն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ այս գագաթնաժողովը շատ նման էր 2 տարի առաջ Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովին. ոչ մի պատմական որոշում չկայացավ: Ինչ վերաբերում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քաղաքագետն ասաց, որ  Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի կարող լինել դեռ երկար ժամանակ՝ տասնյակ տարիներ: «Ջոն Քերին Վրաստանում  և Ուկրաինայում հայտարարել էր՝ ցանկացած երկիր կարողէ անդամակցել ՆԱՏՕ-ինեթե բավարարի հյուսիսատլանտյան դաշինքի պայմաններինԴա դիվանագիտականլեզվից թարգմանաբար նշանակում է՝ ոչ»,- նշեց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով՝ այն գումարտակները, որ կտեղակայվեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, մեղմ ասած այն չեն, ինչ ուզում էին Բալթյան երկրները: Նրանք ակնհայտորեն իսկական ռազմաբազաներ էին ուզում, որը տեղի չունեցավ:

Նա ասաց, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև ոչ մի «սառը պատերազմ» չկա: Ըստ քաղաքագետի՝ ՆԱՏՕ-ին պետք է Ռուսաստանը, և նրանք պետք է համագործակցեն Մինսկյան համաձայնությունների ու Աֆղանստանի հարցի շուրջ:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը Կովկասի համար ոչ մի կարևոր որոշում չի ընդունել:Քաղաքագետը կարծում է,որ Լեռնային Ղարաբաղին հարցին առնչվող քննարկումները ՆԱՏՕ-ի լիազորություններից դուրս են:

«Եթե փոփոխություններ լինեն էլ մեր տարածաշրջանումապա դրանք կապ չեն ունենա ՆԱՏՕ-ի հետ»,- նշեց նա:

 

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia