Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Բժշկական համալսարանի շուրջ 700 շրջանավարտներ ստացել են ավարտական վկայականներ

SOCIETY

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 12-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2015-2016 ուստարվա շուրջ 700 շրջանավարտներ ստացել են ավարտական վկայականներ: Այնուհետև տեղի է ունեցելվ ապագա բժիշկների երդման արարողությունը, որի ժամանակ բժիշկներն արտաբերել են նաև հետևյալ տողերը: «Ստանալվ բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները…»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից,որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Հանդես եկան նաև մշակույթի այլ գործիչներ:

Բժշկական համալսարանի շրջանավարտներին շնորհավորեց բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև հանձնեց գերազանցության դիպլոմները:  Երեկոյին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը վստահեցրեց, որ Բժշկական համալսարանն այսօր իր կարևոր դերակատարությունն ունի այս ոլորտում, ինչի մասին վկայում է բուհի հեղինակությունը. «Կրթության հիմնական դերակատարումը աշխատաշուկային սպասարկելն է, հատկապես մեր երկրներում, երբ սոցիալական լարվածություն, գործազրկության հետ կապված խնդիրներ կան: Բարձրագույն կրթությունն ապահովում է  տվյալ մասնագիտության շարունակականությունը, և բժշկի մասնագիտությունը տվյալ դեպքերի համար անվտանգության ապահովման առումով էլ լուրջ դերակատարություն ունի»:

Բուհի ռեկտորն էլ տեղեկացրեց, որ շրջանավարտները դեռ պետք է շարունակեն ուսումը, քանի որ բժշկական բարձրագույն կրթությունն ունի երկու բաղադրիչ՝ բազային կրթություն և հետդիպլոմային մասնագիտական կրթություն. «Այս երիտասարդների առաջ լուրջ խնդիր է  կանգնած. ինչպես ընտրել մասնագիտություն: Մենք անում ենք ամեն ինչ, որ իրենք ընտրեն այն մասնագիտությունը, որ իրենց է  դուր գալիս և բացահայտվեն այն ունակությունները, որոնցով նրանք համապատասխան կլինեն մասնագիտական պահանջներին»:

ՀՀ ԱԺ պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարեն Ավագյանն ակամայից հիշեց իր ավարտական երեկոն. «Իրականում այս երեկոն ցանկացած բժշկի համար հիշարժան է դառնում: Դա այն սահմանն է, որտեղից այս ուսանողները տեղափոխվում են առողջապահական համակարգ: Մի բան է, երբ դու ուսուցանում ես այդ համակարգում, մեկ այլ բան, երբ ողջ պատասխանատվությունը քեզ վրա ես վերցնում: Բժշկական համալսարանի ուսանողությունը միշտ պատվով է այդ պատասանատվությունը վերցրել ցանկացած աշխատանք իրականացնելուց: Ոչ բոլորն են դառնում բժիշկներ, ինչպես տեսնում եք, բայց ամեն դեպքում, որտեղ էլ լինում են մեր շրջանավարտները, պատասխանատվությունը, մարդասիրությունը, աշխատանքին վերաբերմունքը մի փոքր առանձնահատուկ է. դա գալիս է մասնագիտությունից»:

ԵՊԲՀ շրջանավարտների երդման արարողությունը կազմակերպել էր ԵՊԲՀ ռեկտորատը, ուսանողական խորհրդարանն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը»:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding