«Չեմպիոնների լիգա.» «Դինամո»-ն 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին
SPORT«Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 2-րդ փուլի «Դինամո»-«Ալաշկերտ» առաջին խաղն ավարտվել է: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ առաջին խաղակեսը 0-0 հաշվով ավարտելուց հետո, հայկական ակումբը թուլացրել է զգոնությունը և երկու անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպա սը:
2-րդ խաղակեսը Աբրահամ Խաշմանյանը սկսեց փոփոխությամբ: Ալեքսանդր Տասիչի փոխարեն հանդիպումը շարունակեց Արամ Բարեղամյանը: 2-րդ կեսի առաջին վտանգավոր գրոհը կազմակերպեցին հայ ֆուտբոլիստները: Նպաստավոր դիրքում հայտնված Արամ Բարեղամյանը բարձր հարվածեց: «Դինամո»-ն այս պահից հետո տիրեց նախաձեռնությանը և սկսեց թելադրել իր ֆուտբոլը: 55-րդ րոպեին վրացական ակումբի կազմակերպած գրոհից հետո , «Ալաշկերտ»-ին հրաշքով փրկեց Գևորգ Կասպարովը: Ժամացույցը չէր հասցրել կատարել հերթական պտույտը, երբ Օտար Կետեյշվիլին բացեց հանդիպման հաշիը և առաջ մղեց իր թիմին: Վրացական ակումբն ավելի ոգևորվեց ձեռք բերածով և սկսեց ավելի արագ տեմպ հաղորդել խաղին: Խաղի արդեն 68-րդ րոպեին խուճապ ստեղծվեց երևանյան ակումբի տուգանային հրապարակում: «Դինամո»-ն վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որը անվրեպ իրացրեց թիմի հարձակման առաջատար Գիորգի Կվիլիտայան: «Ալաշկերտ»-ը առաջին իրական հնարավորությունը ստացավ խաղի 74-րդ րոպեին: Արտակ Գրիգորյանը մեն-մենակ հայտնվեց Անտոնի Սկրիբի դիմաց, սակայն նրա հարվածից հետո գնդակն անդրադարձավ և դիպավ հորիզոնական դարպասաձողին: «Ալաշկերտ»-ը ացվեց, և խաղի 79-րդ րոպեին միանգամից 2 վտանգավոր գրոհ ստացավ սեփական դարպասին: 2 դեպքում էլ ֆանտաստիկ խաղաց դարպասապահ Կասպարովը, և հրաշքով փրկեց իր թիմին: «Ալաշկերտ»-ը հերթական հնարավորությունը ստացավ 90-րդ րոպեին,սակայն Արտակ Գրիգորյանի գլխի հարվածը շեղ ընթացավ: Երևանյան ակումբը ավելացրած ժամանակում չկարողացավ բեկում մտցնել խաղի մեջ և կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպումը այդպես էլ ավարտվեց, և Թբիլիսիի «Դինամո»-ն Հայաստան կժամանի իր համար շատ հարմար` 2-0 հաշվի պայմաններում:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթից` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: