Իրանը հայտարարել է 6 ահաբեկչի ձերբակալելու մասին
INTERNATIONAL NEWSԻրանում դիվերսիա ծրագրող 6 ահաբեկիչ է ձերբակալվել: ԸստՏԱՍՍ-ի, այս մասին իրանական հեռուստաալիքին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար, իրանական հատուկ ծառայությունների ղեկավար Մահմուդ Ալավին:
Նրա խոսքով՝ ձերբակալված անձինք կապ են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ եւ «դիվերսիա են ծրագրել Ալ-Քուդսի միջազգային օրվա տոնակատարության ժամանակ (տոնը հիմնել է ԻԻՀ հիմնադիր, իմամ Խոմեյնին եւ նշվում է Ռամադանի վերջին ուրբաթ):
Ըստ Ալավիի՝ ստացված ցուցմունքների հիման վրա եւս մի քանի մարդու անուն է պարզվել, որոնք ձերբակալվածների համախոհն են եւ վահաբականության հետեւորդ: Նրանց ձերբակալության գործողությունը նախապատրաստվում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



