«Ժամանակ». Աբովյան քաղաքը օժիտ չէ. թեկնածուն Սերժ Սարգսյանից օգնություն է խնդրում
POLITICS«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրում է հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչեւ ընտրությունների ավարտը:
Նա չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված եւ Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը: Իսրայելյանը մեզ հետ զրույցում կոչ արեց աբովյանցիներին քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, «անուշիկներից, յաշաներից ու բոռշ սարքող գեղամիկներից», ապա հավելեց. «Աբովյան քաղաքը օժիտ չէ, աբովյանցիներն էլ ստրուկ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



