«Էվերթոն»-ը Ակսել Վիտցելին տարեկան առաջարկել է 7 միլիոն եվրո աշխատավարձ
SPORTԱնգլիական «Էվերթոն»-ը պատրաստ է ռուսական «Զենիթ»-ի առաջատար կիսապաշտպաններից մեկին՝ Ակսել Վիտցելին տարեկան առաջարկել 7 միլիոն եվրո աշխատավարձ: Մոտակա օրերին Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա անգլիական ակումբի ֆուտբոլիստ: Ավելի վաղ ինֆորմացիա էր տարածվել, որ Վիտցելի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլի»-ն, որը ֆուտբոլիստի հետ անգամ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը: Վերջին պահին «Էվերթոն»-ը միացել է ֆուտբոլիստի համար մղվող պայքարին, և խախտել իտալացիների խաղաքարտերը:
Այս մասին հայտնում է « Sport Mediaset»-ը:
Ակսել Վիտցելը 2012 թվականից հանդես է գալիս «Զենիթ»-ի կազմում: Նախորդ մրցաշրջանում բելգիացին դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



