Խոշոր հրդեհ Արաբկիրի այգու մոտակայքում (լուսանկարներ)
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 19-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:
Ժամը 19.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1», իսկ 19.21-ին` «ԲԻՍ 2» աստիճան: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ:
Ժամը 19.57-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում կա 10-ից ավելի մարտական հաշվարկ հրշեջներին օգնել են հարակից տների բնակիչները։
Նշված վայր է ժամանել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



