Չինական «Հեբեյ Ֆորչուն»-ն իսկական որս է սկսել Գոնսալո Իգուաինի համար
SPORT«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ: Գոնսալո Իգուաինը այս պահին հրաժարվում է ընդունել չինական ակումբի առաջարկը, սակայն չի էլ պատրաստվում այլևս հանդես գալ «Նապոլի»-ում: Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկություն ունի համալրել եվրոպական գրանդ ակումբներից մեկի շարքերը և մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը:
Տեղեկությունը հայտնում է իսպանական «Մարկա»-ն:
Եթե Գոնսալո Իգուաինը համաձայնվի տեղափոխվել չինական ակումբ, ապա կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



