Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Բոլիվիայի ազգային հավաքականը
SPORTՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզիչ է փնտրում հավաքականը գլխավորելու համար:
Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլիվեր Ռոչան արդեն նշել է, որ հավաքականը գլխավորող մարզիչների ցուցակում ամենահավանական թեկնածուն Մարադոնան է: Արգենտինացու գործակալն արդեն դիմել է Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիային և առաջարկել իր հաճախորդի ծառայությունները:
Այս մասին հայտնում է « Clarin»-ը:
Բոլիվիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ԽուլիոՍեսար Բալդիվյեսոյի ձեռքից վերցվել էր հավաքականի ղեկը Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթների պատճառով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



