G20-ի երկրները ձեռնարկչության զարգացման պլան են ընդունել
SPORTՊեկինում «քսանյակի» երկրների աշխատանքի եւ զբաղվածության նախարարների հանդիպման արդյունքներով ընդունվել Է ձեռնարկչության զարգացման պլան: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հաղորդել Է ՉԺՀ-ի աշխատանքային ռեսուրսների եւ սոցիալական ապահովման նախարար Ին Վեյմինը:
«G20-ի երկրներում ձեռնարկչության բնագավառում գործողությունների պլանը նախարարների հանդիպման գլխավոր արդյունքն Է»,- ասել Է նա: Ին Վեյմինը նշել Է, որ բանակցությունների արդյունքներով ընդունված հռչակագրում ձեռնարկչությունը համարվել Է «բավականաչափ թվով աշխատատեղերի ստեղծման, ստեղծարարության. նորաստեղծությունների եւ տնտեսական աճի կարեւոր շարժիչ ուժն»:
Ին Վեյմինը նաեւ հայտարարել Է, որ հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք հանձնարարականներ բնակչության սոցիալական պաշտպանության, աշխատանքի տեղավորման հնարավորությունների ընդլայնման, աշխատավարձի աճի եւ մասնագիտական կրթության հարցերի վերաբերյալ:
«Քսանյակի» երկրների աշխատանքի եւ զբաղվածության նախարարների հանդիպումը տեղի Է ունեցել հուլիւսի 12-ից մինչեւ 13-ը Պեկինում: Այնտեղ ընդունված բոլոր փաստաթղթերը վերջնական հաստատման համար պետությունների ղեկավարներին՝կներկայացվեն G20-ի գագաթնաժողովում, որը կկայանա սեպտեմբերի 4 – 5-ը Հանչժոուում (Չժեցզյանի նահանգ, Արեւելյան Չինաստան), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: