Մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը հատուկ հրավերով Երևանում է
LIFEԿինոռեժիսոր Արամ Շահբազյանի հրավերով Երևան է ժամանել մոսկվայաբնակ դերասան Էրիկ Վարոսյանը: Որքան կարողացանք պարզել նոր ֆիլմ է նկարահանվում ՝ հայրենասիրական մոտիվներով: Էրիկի հետ ծանոթությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Երիտասարդ տաղանդավոր դերասանը աշխատում է մեծն վարպետ Ա. Ջիգարխանյանի անվան թատրոնում, որտեղ էլ նրանք հանդիպել էին:
Ռուս հանդիսատեսի կողմից սիրված դերասանը խաղում է մի շարք ներկայացումներում ՝ Ռոմեո Ջուլիետ, Մահ աշտարակից և այլն: Բծախնդիր, պահանջկոտ Ա. Ջիգարխանյանի գովասանքին արժանացած դերասանը սիրով համաձայնել է գալ Երևան ու առ ժամանակ հայրենիքում աշխատել:
Դեռ մանկուց ՌԴ -ում ապրող դերասանը մասնագիտական կրթությունը ստացել է ռուս հայտնի դերասանների ղեկավարությամբ: Հայազգի դերասանը խիստ կարևորում է , որպեսզի օտար ափերում ապրող հայերը տիրապետեն մայրենիին, քանզի չգիտես որ նորից Աստված կկամենա վերադառնաս հայրենիք :
՛՛Շատ ուրախ եմ , որ ժամանակին ծնողներս պարտադրել են ռուսերենի հետ զուգահեռ սովորել հայերենն ու այսօր հպարտ եմ, իմ գործընկերների հետ նկարահանվել մի ֆիլմում
ուր նկարագրվում է մեր պատմությունից որոշ դրվագներ: Չնայած դժվարություններին հայկական կինոարտադրությունը զարգանում է , եթե լինեն հրավերներ մեծ ուրախությամբ կմնամ Երևանում ու կներկայանամ հայ հանդիսատեսին, հեռուստադիտողին":




















1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



