Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Խոսրով Հարությունյանը՝ Գյումրիի ընտրություններում դաշինքով մասնակցության, ՀՀԿ-ի վարկաբեկվածության և ԳԱԼԱ-ի շանսերի մասին

INTERVIEW

Past.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

-Ձեր գլխավորած կուսակցությունը Գյումրիի ավագանու ընտրություններում ինչո՞ւ որոշեց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմել՝ սատարելով Սամվել Բալասանյանին:

-Երևի տեղյակ եք, որ ապագա ձևավորվելիք ավագանին լինելու է որակապես այլ մարմին: Այն լինելու է Գյումրու պառլամենտը: Այսինքն՝ այնտեղ գործելու են մշտական հանձնաժողովներ, անցկացվելու են աշնանային, գարնանային նստաշրջաններ, աշխատելու են խմբակցությունները:

Մի խոսքով՝ տեղական խորհրդարան: Մենք գտանք, որ իմաստ ունի սեփական մասնակցությունը բերել այդ կառույցին: Մենք կարևորում ենք կառույցի գործունեությունն ու դրա պատասխանատու դերը: Բայց մենք նաև գիտակցում էինք, որ միայնակ այդքան ռեսուրս չունենք, այդքան ազդեցիկ չենք:

Քանի որ համապետական մակարդակում Քրիստոնեա-դեմոկրատական միությունը շատ հաջող համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ, որոշեցինք այդ համագործակցությունը տեղափոխել նաև տեղական մակարդակի վրա: Այդպես առաջացավ դաշինքի գաղափարը: Սա է ամբողջ իմաստը:

-Իսկ ընդդիմության շանսերն ինչպե՞ս կգնահատեք: Գիտեք, որ վերջերս ստեղծեց ԳԱԼԱ կուսակցությունը:

-Չեմ կարող որևէ կերպ գնահատել: Նոր ստեղծված կուսակցություն է, ունի իր լրատվամիջոցը, գուցե դա ազդեցիկ կլինի,չեմ կարող ասել:Այդ ամենի լավագույն գնահատականն ընտրությունների արդյունքներն են:

-Գյումրեցիները համապետական ընտրություններում աչքի են ընկնում ընդդիմադիր հայացքներով: Դա չի՞ մտահոգում:

-Կրկնում եմ՝ մենք մասնակցում ենք, քանի որ կարևորում ենք ավագանու քաղաքական նշանակութունը:Մնացած ավագանիներն այդպես չեն գործում: Նրանք մեծամասնական ընտրական համակարգով են որոշվում: Այլ համայնքներում (բացի Երևանից ու Վանաձորից) ավագանի դառնալու շարժառիթը շատ անձնական է: Այստեղ շարժառիթը քաղաքական է,որովհետև ավագանու անդամը պատասխանատու պետք է լինի ոչ միայն ընտրողի, այլև սեփական կուսակցության առաջ: Սա էական հնարավորություն է տալիս բարձրացնել քաղաքական դերակատարների պատասխանատվությունը: Այդ կարևորությունը գիտակցելով՝ մենք որոշեցինք մասնակցել: Հիմա կստացվի՝ լավ, չի ստացվի՝ աշխարհը դրանից շուռ չի գա:

- ԳԱԼԱ-ի ներկայացուցիչներից մեկն իր հարցազրույցում  ասաց, թե ՀՀԿ-ն Գյումրիում այնքան է վարկաբեկված,դրա համար է դաշինքով գնում: Ձեր մեկնաբանությունը:

-Ենթադրենք, թե ասել են: Կյանքը ցույց կտա, չէ՞: Ես էլ կարող եմ հակառակորդի հասցեին շատ բան ասել: Ասելո՞վ է դա, ժամանակը ցույց կտա: Ինչո՞ւ է ընդդիմությունն անհագստանում, եթե իրենց ասածները ճիշտ են: Նույնիսկ պետք է ուրախ լինեն, որ թույլ հակառակորդ ունեն: Ճիշտն ասած՝ խառնաշփոթ և անհանգստություն եմ տեսնում, որը բացատրելի չէ: Ինքս շատ հանգիստ եմ նայում պայքարին, սա քաղաքականություն է: Եթե հակառակորդս ուժեղ է,ապա կաշխատեմ իր հետ մրցել, մեծացնել պոտենցիալս, լինել արժանի մրցակից: Ինչո՞ւ պետք է դարդոտվեմ կամ աղմուկ բարձրացնեմ, եթե մրցակիցը թույլ է: Ես կուրախանամ, այնպես չէ՞:

Լևոն Փանոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank